Ստորագրվել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի և բուհերի համագործակցության պլանը

Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և ռազմաուսումնական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը հայաստանյան բուհերի ղեկավարների հետ

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը հայաստանյան բուհերի ղեկավարների հետ

Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի համագործակցության պլանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ստորագրել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկան և ուսուցման գործընթացը ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում կազմակերպելու մասին պայմանագիրը:

Նախարար Օհանյանը նշել է, որ պաշտպանական և կրթական ոլորտների փոխգործակցության պլանի շրջանակում անցկացվող միջոցառումները միտված են ռազմական ինստիտուտների և քաղաքացիական բուհերի միջև ուսանողների ու դասախոսների շարժունության խթանմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:

One response to “Ստորագրվել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի և բուհերի համագործակցության պլանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 7 – 13 փետրվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *