ՌԴ ԶՈւ խոշոր վարժանքին ներգրավվել է նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային, զենիթային և հատուկ նշանակության ստորաբաժանումները ներգրավվել են Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ փետրվարի 8-ին մեկնարկած հանկարծակի վարժանքին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զրահափոխադրիչները

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զրահափոխադրիչները

Ռազմաբազայի ստորաբաժանումները ստուգողական մարտավարական, մարտավարամասնագիտական և կրակային պատրաստության վարժանքներ են անցկացնում՝ միաժամանակ հանձնելով նաև նորմատիվներ:

Վարժանքներին ներգրավված են նաև ռազմաբազայի «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերը, որոնց օգնությամբ վարժանքների հրամանատարական կազմը հետևում է ստորաբաժանումների գործողություններին:

Վարժանքների ավարտին ստորաբաժանումները կատարելու են 30 կմ և 100 կմ երկարություններով երթեր, որոնց ընթացքում տասնյակից ավելի ներածականներ են կատարելու:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին, ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը հանկարծակի բերվել է մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի՝ զորքերի մարտունակության ստուգման համար: Վարժանքի ընթացքում կատարելագործվելու են ռազմական շրջանի բոլոր գործողությունները, այդ թվում և ռազմական ավիացիայի և ՀՕՊ ստորաբաժանումների կողմից ռազմական և պետական կարևոր օբյեկտների պաշտպանությունը՝ հակառակորդի օդային հարձակման դեպքում:

Փետրվարի 9-ին, Ռազմինֆոյի հարցին ատասխանելով, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ եթե այս վարժանքի ընթացքում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներին առաջադրվեն այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանի հակաօդային պաշտպանությանը, ապա այդ խնդիրների լուծմանը կմասնակցեն նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

One response to “ՌԴ ԶՈւ խոշոր վարժանքին ներգրավվել է նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան

  1. Pingback: Մեկնարկել են ՌԴ ԶՈւ հայաստանյան ռազմաբազայի հրետանավորների մեկամսյա վարժանքները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *