Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով 25 մարդ է զոհվել

Աֆղանստանի Նանգարխար նահանգի Դուրբաբա բնակավայրում այսօր մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով 25 մարդ է զոհվել, ևս 35-ը՝ վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել բնակավայրի գյուղերից մեկի ավագի հուղարկավորության արարողության ժամանակ: Այդ մասին հայտնում է ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը:
Նահանգի ոստիկանապետ Աբդուլա Ստանիկզայի խոսքերով՝ ահաբեկչի թիրախը հավանաբար եղել է հուղարկավորությանը ներկա նահանգապետ Համիշա Գուլը: Վերջինս, ըստ ոստիկանապետի, վիրավոր է:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *