ՆԱՏՕ ՌԾՈւ-ն Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել

Փետրվարի 1-4-ին ՆԱՏՕ ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի (SNMG2) ստորաբաժանումները Թուրքիայի ռազմածովային ուժերի  հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրական ծովի արևելյան և Էգեյան ծովի հարավային հատվածում: Այս մասին փետրվարի 8-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:

2016-ի փետրվարին ՆԱՏՕ-ի ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի (SNMG2) ստորաբաժանումները Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրականում

2016-ի փետրվարին ՆԱՏՕ-ի ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի (SNMG2) ստորաբաժանումները Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրականում

Անցկացվել են կրակային վարժանքներ, փորձարկվել են` հակաօդային պաշտպանության, ստորջրյա պաշտպանության, ինչպես նաև` որոնողափրկարարական աշխատանքների մեխանիզմները:

Զորավարժությանը Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերից ներգրավված են եղել` «Գյոքչեադա» (F-494) ֆրեգատը, «Բոդրում» (F-501) կորվետը (հետախուզական ռազմանավ), «Մըզրաք» (P-332) և «Զիպքին» (P-336) հրթիռային կատերները, «Աթըլայ» (S-347) սուզանավը, ծովային պարեկության մեկ օդանավ:

ՆԱՏՕ ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի կազմում զորավարժությանը ներգրավվել են` Գերմանիայի ռազմածովային ուժերի «Բոնն» (A-1413) հրամանատարաշտաբային նավը, Կանադայի ՌԾՈւ` «Ֆրեդերիքթոն» (FFH-337) և «Բարբարոս» (F-244) ֆրեգատները:

Վարժանքներից առաջ` հունվարի 29-ից փետրվարի 1-ը, ՆԱՏՕ ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի հրամանատար, Գերմանիաի ռազմածովային ուժերի դերծովակալ Յորգ Քլեյնը (Jörg Klein) այցելել է Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգի Մարմարիս գավառի համանուն նավահանգստի տարածքում` Էգեյան ծովի ափին տեղակայված «Աքսազ» ռազմածովային բազա։ Մինչև զորավարժությունը ՆԱՏՕ-ի ռազմանավերը տեղակայվել են թուրքական ռազմաբազայում:

Հավելենք, որ «Աքսազ» ռազմաբազան, որտեղ տեղակայված են Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի «Ստորջրյա պաշտպանության» և «Ստորջրյա հարձակման» ստորաբաժանումները՝ ենթարկվում է ռազմածովային  ուժերի Հարավային ծովային շրջանի հրամանատարությանը (շտաբը՝ Իզմիր), որը Թուրքիայի ռազմածովային ուժերի 4 հիմնական հրամանատարություններից մեկն է։

One response to “ՆԱՏՕ ՌԾՈւ-ն Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել

  1. Pingback: ՆԱՏՕ-ի ՌԾՈւ-ն հսկողություն է սահմանելու Էգեյան ծովում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *