Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը փետրվարի 8-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակի մասին տվյալները, ըստ որոնց՝ ԶՈւ անձնակազմը 633.056 է, ինչը շուրջ 7 հազարով ավելի է հունվարին հրապարակված ցուցանիշից (626․004): ԶՈւ անձնակազմում նշված 633.056-ից 52.394-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 580.662-ը` զինվորականներ: Տվյալները հրապարակվել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։ Ստորև ներկայացնում ենք ԶՈւ թվաքանակի վերաբերյալ տվյալները` փակագծերում նշելով 2016-ի հունվարի հրապարակված ցուցանիշները:
Թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվն անփոփոխ է՝ 358, որից 325-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Օգոստոսից ի վեր գեներալների թվաքանակը նվազել է միայն մեկով, իսկ օգոստոսին ավելացել էր 13-ով՝ կապված զինված ուժերի հրամանատարական կազմի փոփոխության և նոր գեներալների նշանակման հետ։
Սպաների ընդհանուր թիվը 39.707 (հունվարին`39․471) է, որից 32.530-ը (32․597) ՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6.509-ը (6517)՝ ժանդարմերիայում, 668-ը (668)՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թվաքանակը վերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե փոփոխության չի ենթարկվել։
Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 97.975 (97․110) է, որից 70.028-ը (70․111)՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 26.371-ը (25․423)՝ ժանդարմերիայում, 1.576-ը (1576)՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակը վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է ընդամենը 8656-ով:
Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 21.917 (21․978) է, պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թիվը՝ 10.390 (8538), որից 73-ը (73)` առափնյա անվտանգության ուժերում, իսկ 10.317-ը (8611)՝ ցամաքային զորքերում։ Նախորդ ամսվա համեմատ՝ պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թվաքանակն ավելացել է 1852-ով, իսկ պայմանագրային ժանդարմների թվաքանաը նվազել է 61-ով։
Հատուկ պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 72.288 (73․975) է, որից 47.155 (48․579)-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 24.475-ը (24․734)՝ ժանդարմերիայում, 658-ը (662)՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հատուկ պայմանագրային եֆրեյտորների թվաքանակը նախորդ ամսվա համեմատ նվազել է շուրջ 1687-ով:
Վերջին ամիսներին Թուրքիայի զինված ուժերում ավելանում է պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը: 2016-ի փետրվարի 8-ի դրությամբ այն կազմում է 242.635 (241․814) է, որը ԶՈւ ընդհանուր թվաքանակի շուրջ 42 %-ն է:
Պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թվաքանակը 338.027 (հունվարին ներկայացված տվյալներով՝ 332․509, դեկտեմբերին` 322․706 , իսկ նոյեմբերին՝ 350․695 ) է, որից 250.304-ը (243․892)՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 86.080 (87․088)-ը՝ ժանդարմերիայում, 1.643 (1529)-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ 2016-ի հունվարին ներկայացված տվյաների համեմատ պարտադիր զինծառայություն անցնողների թվաքանակն ավելացել է 5518-ով:
Սակայն ավելացնենք, որ նոյեմբերին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ պարտադիր զինծառայություն անցնողների թվաքանակն ընդհանուր առմամբ նվազել է 12.668-ով:
Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 52.394 (51․681) է, որից 47.785-ը (47․283)՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3668-ը (3477)՝ ժանդարմերիայում, 921-ը (921)՝ առափնյա անվտանգության ուժերում։
Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 633.056 է (626․004) է, որից 458.444-ը (451․325)՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 169.072-ը (169․249)՝ ժանդարմերիայում, 5.540-ը (5430)՝ առափնյա անվտանգության ուժերում։
ԶՈւ ընդհանուր թվաքանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 7052-ով, ընդ որում, հենց շուրջ 7 հազարով ավելացել է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների թվաքանակը, իսկ ժանդարմերիայում այն նվազել է շուրջ 150-ով:
Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զինուժի 42 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով է ծառայում զինծառայողների 39 տոկոսը, ժանդարմերիայում՝ 48 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 64 տոկոսը։
Զինվորական կոչում | Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ | Ժանդարմերիա | Առափնյա անվտանգություն | Ընդհանուր թվաքանակ |
Գեներալ, ծովակալ | 325 | 32 | 1 | 358 |
Սպաներ | 32.530 | 6.509 | 668 | 39.707 |
Ենթասպաներ | 70.028 | 26.371 | 1576 | 97.975 |
Պայմանագրային ժանդարմներ | — | 21.917 | — | 21.917 |
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ | 47.155 | 24.475 | 658 | 72.288 |
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ | 10.317 | — | 73 | 10.390 |
Պրոֆեսիոնալ անձնակազմ | 160.355 | 79.304 | 2.976 | 242.635 |
Զորակոչված անձնակազմ | 250.304 | 86.080 | 1.643 | 338.027 |
Քաղաքացիական կազմ | 47.785 | 3.688 | 921 | 52.394 |
Ընդհանուր թվաքանակ | 458.444 | 169.072 | 5.540 | 633.056 |
Պայմանագրայինների թիվը՝ %-ով | 39 | 48 | 64 | 42 |