Փետրվարի 4-ին Դաղստանի Կիզիլյուրտ-Մախաչկալա ավտոճանապարհին, ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում սպանվել է զինված անօրինական խմբավորման անդամ։ Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով Դաղստանի ներքին գործերի նախարարությանը։
Ինչպես նշվում է, սպանվածը 38-ամյա Համզաթ Հ-ն է Ցումադինսկի շրջանից։ Վերջինիս իրավապահները խնդրել են ցույց տալ փաստաթղթերը, սակայն չենթարկվելով իրավապահներին, սկսել է կրակել նրանց վրա։
Սպանված զինյալից առգրավվել են զենք, զինամթերք։
Տեղեկացնենք նաև, որ հունվարի 30-ից Դաղստանի 3 շրջանում՝ Բույնակսում, Կումտորկալինսկում և Կարաբուդախքենտսկում գործող հատուկ գործողության ռեժիմը փետրվարի 4-ին հանվել է։
Նշենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։