ԻՊ գրոհայինները և Թուրքիայի զինծառայողներն իրար վրա կրակել են թուրք-սիրիական սահմանին

Փետրվարի 2-ին «Իսլամական պետություն» խմբավորման՝ Սիրիայի Ջերաբլուս քաղաքի շրջակայքում տեղակայված գրոհայինները կրակել են թուրք-սիրիական սահմանագծի մոտ ականազերծման աշխատանքներ անող թուրքական զինծառայողների ուղղությամբ, տուժածների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել առայժմ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ զինծառայողները Սիրիայի հետ սահմանի Ջերաբլուս-Քարքամըշ հատվածում

Թուրքիայի ԶՈւ զինծառայողները Սիրիայի հետ սահմանի Ջերաբլուս-Քարքամըշ հատվածում. ականազերծման աշխատանքներ

Թուրքական զինծառայողները արդեն 15 օր է ականազերծման աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) նահանգի Քարքամըշ գավառի՝ Սիրիային սահմանակից շրջաններում՝ այդ տարածքում սահմանային բետոնե ամրություններ կառուցելու նպատակով:

Հիշեցնենք, որ նմանատիպ փոխհրաձգության մասին հայտարարություն թուրքական կողմը տարածել էր նաև հունվարի 28-ին: Այդ ժամանակ նշվում էր, որ ԻՊ-ն 5 սպանված է տվել, իսկ թուրքական կողմը կորուստներ չի կրել:

Նշենք, որ ներկայումս Սիրիայի և Իրաքի տարածքների հսկայական հատվածը վերահսկող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր շարքերը համալրում է մասնավորապես նաև Թուրքիայից Սիրիա անցնող զինյալներով, իսկ բացի դրանից` Թուրքիայի տարածքով ահաբեկիչները ներթափանցում են նաև Եվրոպա:

ԻՊ-ն նաև Թուրքիայի տարածքով է արտահանում, ինչպես նաև հենց Թուրքիայում վաճառում Սիրիայից և Իրաքից արդյունահանած նավթը, ինչն այդ կառույցի հիմնական եկամտի աղբյուրներից մեկն է:

Այս թեմայով Թուրքիայի հետաքրքրությունների և առաջնայնությունների մասին խոսել էինք նաև նախորդ հոդվածում, որին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Սիրիայի տարածքների վերահսկողությունը. Հունվար 2016 թ.

Սիրիայի տարածքների վերահսկողությունը. Հունվար 2016 թ.

One response to “ԻՊ գրոհայինները և Թուրքիայի զինծառայողներն իրար վրա կրակել են թուրք-սիրիական սահմանին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Տարածաշրջան․ 31 հունվարի – 6 փետրվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *