Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շիրնակ նահանգում՝ Իրաքի և Սիրիայի սահմաններին մոտ, սեպտեմբերի 2-ին թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով 30 մարդ է սպանվել: Սպանվածներից 21-ը քուրդ զինյալներ են, 9-ը՝ Թուրքիայի ուժային կառույցների աշխատակիցներ: Այդ մասին հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը:
Բախման հետևանքով նաև թուրք 8 ուժային է վիրավորվել:
Նշենք, որ Թուրքիայի կառավարական ուժերի և Քրդական Բանվորական կուսակցության զինյալների միջև բախումները վերջին ամիսներին առավել սուր բնույթ են ստացել:
Թուրք պաշտոնյաների և վերլուծաբանների կարծիքով՝ դա պայմանավորված է հարևան Սիրիայում ծավալվող դեպքերով:
Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 31-ին հայտարարել էր, թե Թուրքիայում քրդական հարց այլևս չկա. այն լուծվել է թուրքական իշխանությունների կողմից:
Մինչդեռ երկու շաբաթ առաջ քուրդ զինյալները թուրք զինվորականների շարասյուն էին պայթեցրել, ինչի հետևանքով 5 զինվոր էր զոհվել:
Հավելենք, որ Թուրքիայի կառավարական ուժերի և Թուրքիայի հարավ-արևմուտքում սեփական անկախ քրդական պետություն ստեղծել ցանկացող ՔԲԿ զինյալների միջև շուրջ 30 տարի ձգվող բախումների հետևանքով ավելի քան 40 հազար մարդ է զոհվել:
Թուրքիայում, ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում ՔԲԿ-ն համարվում է ահաբեկչական խմբավորում:
-
Լրահոս
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը զորավարժություն է արել
- [Թարմացված] Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել, 11 զինծառայող մահացել է
- ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելու համար կարդիականացնի իր բանակը
- Ադրբեջանցի հատուկջոկատայինները ուսումնավարժանքների համար Թուրքիայում են
- Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը
- Թուրքիան ռազմական համաձայնագրեր է ստորագրել Բոսնիա և Հերցեգովինիայի ու Կատարի հետ
- Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ
- Դոնեցկում աշխարհազորին թույլատրել են կանխարգելիչ կրակ վարել Ուկրաինայի զինուժի ուղղությամբ
- Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են
- Ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցություն առայժմ չենք տեսնում․ Թուրքիայի ՊԱԳՎ
- Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg
- Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է
- Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա
- Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
- Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել
- Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
- ԱՄՆ-ում խոսել են Սոլեյմանիի սպանությունից հետո ամերիկյան բազայի վրա իրանցիների հարվածներից
- Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն են անցկացնում
- Ռուսաստանում Covid-19-ի դեմ կամավոր պատվաստվել է 286,000 զինծառայող
- Մինչև փետրվարի 18-ը փորձաքննվել է 3684 աճյուն