18:27 Երեկ ժամը 20:40-ի սահմաններում Ինգուշեթիայի Կարաբուլակ բնակավայրի խանութներից մեկի մուտքի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել: Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել խանութի վաճառողուհին:
Այդ մասին հաղորդում է ռուսական Ռիա Նովոստին՝ վկայակոչելով Ինգուշեթիայի ԻՄ-ների աղբյուրը:
***
13:15 ՌԴ ՆԳՆ-ից հայտնում են, որ կիրակի ժամը 21:20-ի սահմաններում Դաղստանում՝ «Կովկաս» մայրուղու՝ Կիզիլյուրտի շրջանին մոտ հատվածում, Դաղստանի իրավապահները երկու զինյալ են վնասազերծել: Նախնական տվյալներով՝ սպանվածները Կիզիլյուրտում գործող խմբավորման անդամներ էին:
Իրավապահները փաստաթղթերի ստուգման նպատակով փորձել են կանգնեցնել «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան: Այդ պահին անհայտ անձինք մեքենայից կրակել են ԻՄ աշխատակիցների ուղղությամբ: Պատասխան կրակով զինյալները սպանվել են:
Շրջանային քննչական վարչության տվյալներով՝ սպանվածներից մեկը 1985 թվականին ծնված Վիկտոր Վոլկովն է:
Մեքենայում հայտնաբերվել է Կալաշնիկովի երկու ավտոմատ և ինքնաշեն պայթուցիկ սարք: