Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղի շուրջ 800 զինծառայող հանկարծակի ստուգման նպատակով բերվել է մարտական պատրաստության աստիճանի: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ուսումնական տագնապի միջոցով ստուգվել է Աստրախանի շրջանի և Դաղստանի ծովային հետևակի ստորաբաժանումների պատրաստությունը, որի ժամանակ կիրառվել է նաև 100 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:
Ստուգման ժամանակ ստորաբաժանումները տեղափոխվել են ուսումնամարտական կիրառման շրջաններ, ինչի նպատակը եղել է պատրաստության աստիճանի բերելու նորմատիվային ժամկետների ստուգումը: