Սեյրան Օհանյանն այցելել է 2015թ․ լավագույնը ճանաչված զորամաս

Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներից մեկում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Սեյրան Օհանյանը 2015թ․ լավագույն զորամասերից մեկում

Սեյրան Օհանյանը 2015թ․ լավագույն զորամասերից մեկում

Զորամասի շարահրապարակում անցկացված հանդիսավոր միջոցառման ընթացքում պաշտպանության նախարարը զինանձնակազմին շնորհավորել է բանակի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել անձնուրաց ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:

Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ 2015 թվականը հայկական զինված ուժերի համար եղել է ձեռքբերումների և որակական առաջընթացի տարի, և 2016 ուսումնական տարում մարտական ուսուցմանը զուգահեռ պետք է շարունակել միասնական ջանքերով զինծառայողների շրջանում արատավոր բարքերը արմատախիլ անելու, հասարակությանը լիարժեք, պատրաստված քաղաքացի վերադարձնելուն նպատակաուղղված գործունեությունը՝ բանակում առավել կանոնակարգելով միջանձնային հարաբերությունների մակարդակը:

2015թ․ արդյունքներով ՀՀ ԶՈւ լավագույն ստորաբաժանումներից մեկը ճանաչված զորամասի հանդիսավոր երթը

2015թ․ արդյունքներով ՀՀ ԶՈւ լավագույն ստորաբաժանումներից մեկը ճանաչված զորամասի հանդիսավոր երթը

Միջոցառման ավարտին, որպես 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասի, պաշտպանության նախարարը հանձնել է պատվո դրոշ, ինչպես նաև Բանակի օրվա առթիվ բարեխիղճ ծառայության համար գերատեսչական մեդալներով պարգևատրել մի խումբ զինծառայողների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *