Իրանը սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 21-ը Իրանի ՀՕՊ ուժերի և «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի(ԻՀՊԿ) մասնակցությամբ խոշոր զորավարժություններ կանցկացնի: Այդ մասին այսօր հայտնել է Իրանի անգլալեզու TB -Press հեռուստաալիքը:
Իրանում գտնվող «Խատամ-ալ-Անբիյա» բազայի ՀՕՊ ուժերի հրամանատար գեներալ Ֆարզադ Իսմաիլի խոսքերով՝ զորավարժությունների նպատակը մասնակիցների նախապատրաստումն է ճգնաժամային իրավիճակներում գործելուն:
Նշենք, որ օգոստոսի վերջին Իրանը հայտարարել էր ռադիոտեղորոշման այնպիսի համակարգի ներդրման մասին, որն ընդունակ է հետևել ԱՄՆ ԱԹՍ-երի տեղաշարժին տարածաշրջանում և անհրաժեշտության դեպքում ոչնչացնել դրանք:
2011 թվականի դեկտեմբերին Իրանի տեղական լրատվամիջոցները հաղորդել էին Իրանի ՀՕՊ ուժերի կողմից ամերիկյան ՌՔ-170 «Սենտինել» ԱԹՍ-ի ոչնչացման մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ սարքը ոչ թե ոչնչացվել, այլ Իրանի ուժերի կողմից հսկողության տակ է վերցվել, և հարկադիր վայրէջք կատարել Իրանի հարավ-արևելքում՝ Աֆղանստանի սահմանից 250 կմ հեռավորության վրա:
Հուլիսին սկզբին ԻՀՊԿ-ն եռօրյա զորավարժություններ է անցկացրել, որոնց ընթացքում արձակվել են փոքր, միջին և մեծ հեռահարությամբ հրթիռներ: Կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարության հայտարարության համաձայն՝ Իրանը ունի մինչև 2000կմ հեռահարությամբ հրթիռներ:
-
Լրահոս
- Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է ուղղաթիռի կործանումից մահացածների անունները
- ԱՄՆ պատրաստ է F-35 կործանիչներ տրամադրել Հունաստատնին
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը զորավարժություն է արել
- [Թարմացված] Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել, 11 զինծառայող մահացել է
- ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելու համար կարդիականացնի իր բանակը
- Ադրբեջանցի հատուկջոկատայինները ուսումնավարժանքների համար Թուրքիայում են
- Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը
- Թուրքիան ռազմական համաձայնագրեր է ստորագրել Բոսնիա և Հերցեգովինիայի ու Կատարի հետ
- Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ
- Դոնեցկում աշխարհազորին թույլատրել են կանխարգելիչ կրակ վարել Ուկրաինայի զինուժի ուղղությամբ
- Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են
- Ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցություն առայժմ չենք տեսնում․ Թուրքիայի ՊԱԳՎ
- Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg
- Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է
- Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա
- Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
- Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել
- Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
- ԱՄՆ-ում խոսել են Սոլեյմանիի սպանությունից հետո ամերիկյան բազայի վրա իրանցիների հարվածներից
- Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն են անցկացնում