Բացվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 28-ին, մասնակցել է Երևանում ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարարը, ՀՀ զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը

Նախագահը շրջայց է կատարել Համալսարանի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել հաստատության ծրագրերին, Համալսարանի գործունեության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ հետազոտական-կրթական նպատակներին ծառայող աշխատասենյակների հնարավորություններին, որից հետո ներկա է գտնվել Համալսարանի բացմանը նվիրված հանդիսավոր նիստին:

ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի զեկույցից հետո, նիստում ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՄՆ պաշտպանական ազգային համալսարանի Դուայդ Դ. Էյզենհաուերի անվան ազգային անվտանգության և ռեսուրսների կառավարման ռազմավարության դպրոցի պրոֆեսոր Ջեյմս Քիգլը, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետության հետազոտությունների դպրոցի ազգային անվտանգության ծրագրի տնօրեն, գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Թեդ Օլսթրյոմը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարանի) Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Նիկիտինը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացմանը նվիրված հանդիսավոր նիստ

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացմանը նվիրված հանդիսավոր նիստ

Պրոֆեսոր Ջեյմս Քիգլը (աջից) և գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Թեդ Օլսթրյոմը (ձախից): Փորձագետները օժանդակել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրմանը

Պրոֆեսոր Ջեյմս Քիգլը (աջից) և գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Թեդ Օլսթրյոմը (ձախից): Փորձագետները օժանդակել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրմանը

Համալսարանի գիտաժողովների դահլիճում տեղի է ունեցել նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն. ՀՀ Նախագահի հրամանագրերով, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրման գործում ունեցած ավանդի համար Ջեյմս Քիգլը, Թեդ Օլսթրյոմը, Ալեքսանդր Նիկիտինը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ գիտափորձագիտական խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բորդյուժան պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:

Նշենք, որ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է 2015-ի դեկտեմբերին: Ակնկալվում է, որ համալսարանի ստեղծմամբ հնարավոր կլինի.

  • պաշտպանական-անվտանգային ոլորտում ռազմավարական հետազոտությունների կատարմամբ ապահովել տվյալ ոլորտում ռազմավարական որոշումների ընդունման գիտական հենքը,
  • պատրաստել ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի համար գիտական կադրեր:

Ավելացնենք նաև, որ որպես հետագայում համալսարանի ստեղծման հիմք՝ ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է դեռևս 2005թ.: Այն պաշտպանական-անվտանգային ոլորտում կատարում է ռազմավարական վերլուծություններ և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացնում համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ:

One response to “Բացվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը

  1. Pingback: ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման հարցեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *