Հյուսիսային Կովկասում մեկնարկել է ՌԴ ԶՈւ հրետանային մարտկոցների հրամանատարների մրցույթը

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)` Հյուսիսային Կովկասում տեղակայված համազորային բանակի ստորաբաժանումներում մեկնարկել է հրետանային, հրթիռային և ականանետային մարտկոցների հրամանատարների մրցության նախընտրական 1-ին փուլը: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, հայտնում է ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունը:

Մստա-Ս ինքնագնաց հաուբից. ՌԴ ԶՈւ

Մստա-Ս ինքնագնաց հաուբից. ՌԴ ԶՈւ

Մրցության ընթացքում փորձարկվելու են սպաների տեսական և գործնական գիտելիքները, մարտավարական, տեխնիկական և ֆիզիկական պատրաստությունը, ռազմական մեքենաների վարման, ԱԿ-74 ավտոմատով, «Մակարով» ատրճանակով և ՌՊԳ-7 նռնականետով կրակելու հմտությունները:

Սակայն մրցության մասնակիցների գլխավոր խնդիրը լինելու է «Մստա-Ս», «Գվոզդիկա» և «Ակացիա» հաուբից հրետանային համակարգերով, ինչպես նաև «Սանի» և «Պոդնոս» ականանետերով համալրված մարտկոցների կրակի ղեկավարման մեխանիզմների ցուցադրումը:

Կրակային խնդիրներն իրականցվելու են հրամանատարաշտաբային կետերից, կրակի ղեկավարման հրամանատարական մեքենաներից:

Նախընտրական փուլը հաղթահարած հրետանավորները 2016-ի ապրիլին կմասնակցեն Հյուսիսային Օսիայում անցկացվելիք մրցությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *