ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումներում` այդ թվում նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում, մեկնարկել են մարտական պատրաստության պարապմունքները: Վարժանքներին ներգրավված են ռազմաբազայի կազմի մեջ մտնող Գյումրիի և Երևանի բոլոր ստորաբաժանումները: Այս մասին այսօր` հունվարի 27-ին Ռազմինֆոյին տեղեկացրել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Վարժանքներն անցկացվելու են ռուսաստանյան ռազմաբազայի` Հայաստանում տեղակայված բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: Զորավարժարաններ հասնելու համար իրականացվող 30 և 100 կմ երթից հետո վարորդները պետք է փորձարկեն արտագարգ իրավիճակներում լեռնային բարդ պայմաններում մեքենենարի անվտանգ վարման մեխանիզմները:
Անձնակազմը պետք է փորձարկի ստորաբաժանումների կազմում հակառակորդի ցամաքային և օդային հարվածների հետմղման, այլ ստորաբաժանումների հետ համագործակցություն հաստատելու մեխանիզմները:
Նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները կիրականացնեն երթի ընթացքում բեռի, ռազմամթերքի տեղափոխման, շարասյունից դուրս մնացած անսարք տեխնիկայի դուրսբերման և վերանորոգման աշխատանքներ:
Ավելացնենք, որ 2016- հունվարին մեկնարկել են նաև Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձիգների, տանկիստների, ինչպես նաև «Էրեբունի» ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների օդաչուների մեկամսյա վարժանքները, ինչպես նաև դիպուկահարների, «Միջազգային բանակային խաղերին» պատրաստվող տանկիստների և ՀՄՄ-ների անձնակազմերի, հետախույզների վարժանքները։
Pingback: Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողները կապի ապահովման վարժանքներ են անում ԱԹՍ-ներով | Ռազմ.info
Pingback: 102-րդ ռազմաբազայի ՌԷՊ ստորաբաժանումները զորավարժություն են անում | Ռազմ.info