Այսօր առավոտյան Աֆղանստանի Վարդակ նահանգում տեղակայված ռազմաբազայից քիչ հեռու միանգամից երկու ահաբեկչություն է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 59 մարդ: Այդ մասին հաղորդում է աֆղանական «Պաժվակ» լրատվական գործակալությունը:
Աֆղանստանի Ոստիկանության տվյալներով՝ մահապարտ-ահաբեկիչներից մեկը պայթյունն իրականացրել է Աֆղանստանի Վարդակ նահանգում՝ ՆԱՏՕ-ի և աֆղանական անվտանգության ուժերի կոորդինացիոն-օպերատիվ կենտրոնի դարպասների մոտ: Մյուս ահաբեկիչն այնուհետև միկրոավտոբուսով հարվածել է ռազմաբազայի դարպասներին:
Պայթյունների հետևանքով զոհված 12 անձանցից 4-ը ոստիկանության աշխատակիցներ են, 8-ը՝ խաղաղ բնակիչներ: Բացի այդ՝ վիրավորվել է 47 խաղաղ բնակիչ, 7 ոստիկան, ազգային անվտանգության 3 աշխատակից, ինչպես նաև Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի(ISAF) 2 ծառայող:
Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել ծայրահեղական «Թալիբան» շարժումը:
-
Լրահոս
- Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել, 9 զինծառայող մահացել է
- ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելու համար կարդիականացնի իր բանակը
- Ադրբեջանցի հատուկջոկատայինները ուսումնավարժանքների համար Թուրքիայում են
- Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը
- Թուրքիան ռազմական համաձայնագրեր է ստորագրել Բոսնիա և Հերցեգովինիայի ու Կատարի հետ
- Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ
- Դոնեցկում աշխարհազորին թույլատրել են կանխարգելիչ կրակ վարել Ուկրաինայի զինուժի ուղղությամբ
- Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են
- Ամերիկյան պատժամիջոցների ակնհայտ ազդեցություն առայժմ չենք տեսնում․ Թուրքիայի ՊԱԳՎ
- Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg
- Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է
- Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա
- Ադրբեջանի օկուպացրած տարածքներում որոնումներն արդյունք չեն տվել
- Ռուսաստանը Տ-90Մ տանկերի խմբաքանակ է ստացել
- Պենտագոնն Ուկրաինային 125 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
- ԱՄՆ-ում խոսել են Սոլեյմանիի սպանությունից հետո ամերիկյան բազայի վրա իրանցիների հարվածներից
- Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություն են անցկացնում
- Ռուսաստանում Covid-19-ի դեմ կամավոր պատվաստվել է 286,000 զինծառայող
- Մինչև փետրվարի 18-ը փորձաքննվել է 3684 աճյուն
- Իրաքի ԱԳՆ-ից քննադատել են իրենց տարածքում Թուրքիայի ռազմական միջամտությունները