Պաշտպանության ռազմական վերանայման ժամանակ հաշվի են առնվել նաև թուրք-քրդական բախումները. Օհանյան

Այսօր՝ հունիսի 26-ին անցկացված ասուլիսի ժամանակ, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, Ռազմինֆոյի հարցին պատասխանելով, անդրադարձել է Թուրքիայում քրդերի հետ բախումներին և դրանցից եկող վտանգին հայկական կողմի պատրաստությանը:

Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայցով մեկնել է հարավարևմտյան սահմանագոտի

Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայցով մեկնել է հարավարևմտյան սահմանագոտի (արխիվ)

Պաշտպանության նախարարը մասնավորապես նշել է, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում հայկական կողմը, անվտանգության միջավայրից ելնելով, գնահատել է եղած բոլոր սպառնալիքները և հաշվի է առել նաև այն իրադարձությունները, որ կատարվում են հարևան պետության ներսում, հայկական սահմանի մոտ:

Սեյրան Օհանյանի խոսքով, պաշտպանության նախարարությունն այս ուղղությամբ պլանավորում է իրականացնում ազգային անվտանգության ծառայության և այլ կառույցների հետ:

Գործողությունների մեջ մտնում են սահմանային ծառայության խստացումը, համագործակցությունը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի միջև, ինչպես նաև ճշգրտումները կառույցների կիրառման խնդիրներում:

Ըստ նախարարի՝ եթե լինեն փախստականներ, ապա անպայման այդ փախստականների ուղղությամբ համապատասխան գործողություններ կիրականացվեն:

««Շանթ-2015» զորավարժության ժամանակ դուք ինքներդ տեսաք, որ այդ գործողությունները փորձարկվեցին զորավարժության գործնական մասում», — ավելացրեց նախարար Օհանյանը:

Թուրքիայի ներքին խնդիրներից եկող վտանգների թեմայով Հայաստանի պաշտպանության նախարարը Ռազմինֆոյի խնդրանքով անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը և նշեց, որ հայկական կողմը պլանավորում է գործողությունները հատկապես ՀԱՊԿ համակարգում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ (նկատի ունի Ռուսաստանին — Ռազմինֆո) հետ, միացյալ զորախմբի կազմում կա  համապատասխան պլանավորում:

«Մենք տարեց տարի բարձրացնում ենք մեր կարողությունները, հատկապես օպերատիվ ծավալման զորահավաքային պատրաստականության և նաև տարածաշրջանային համապատասխան պաշարների նախօրոք ստեղծման ուղղությամբ», — հստակեցրեց պաշտպանության նախարարը:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառը թուրքա-քրդական բախումների արդյունքում. 24.01.2016 թ.

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառը թուրք-քրդական բախումների արդյունքում. 24.01.2016 թ.

2015թ. հուլիսից Թուրքիայի հարավարևելյան և արևելյան, այդ թվում և Հայաստանին սահմանակից, քրդաբնակ շրջաններում թուրքական կառավարական ուժերը «պատժիչ» գործողություններ են իրականացնում քրդական PKK-ի զինյալների դեմ: Քրդական ուժերի դեմ մարտերում թուրքական իշխանությունները կիրառում են մինչև իսկ հրետանի, տանկեր և ավիացիա: Թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով դրված հոդվածներում:

One response to “Պաշտպանության ռազմական վերանայման ժամանակ հաշվի են առնվել նաև թուրք-քրդական բախումները. Օհանյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24 – 30 հունվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *