Հայաստանը համաչափ տեղ է տալիս բոլոր զորատեսակների զարգացմանը, այդ թվում և ավիացիային. Օհանյան

Այսօր՝ հունվարի 26-ին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է մասնավորապես նաև մարտական ավիացիայի զարգացման հարցերին:

«ԱրձաՀՀ ԶՈւ Սու-25 գրոհիչների քառյակը՝ «Արձագանք-2013» զորավարժությանըագանք-2013» զորավարժության Սու-25 գրոհիչների քառյակը

ՀՀ ԶՈւ Սու-25 գրոհիչների քառյակը՝ «Արձագանք-2013» զորավարժությանը

Ռազմինֆոյի այն հարցին, թե արդյոք օրեր առաջ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել է Հայաստանի կողմից մարտական ինքնաթիռների ձեռքբերման հարցը, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ հայկական կողմը, Հայաստանի զինված ուժերի զարգացման պլանի համաձայն, համաչափ տեղ է տալիս բոլոր զորատեսակների զարգացմանը և նոր միջոցների ձեռքբերմանը:

«Այդ խնդիրները, անկասկած, քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության համապատասխան միջոցառման ժամանակ», — նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Ավելացնենք, որ Հայաստանի զինված ուժերի զարգացման նոր պլանն վերաբերում է 2016-2020 թթ. ժամանակահատվածին: Զինված ուժերի զարգացման պլանն ու Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը մշակվել են 2014-2015 թթ. անցկացված Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման հիման վրա, որի արդյունքներն ամփոփվել են 2015 թ. դեկտեմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *