Հեռահար, ճշգրիտ սպառազինության ձեռքբերումը ՌԴ հետ կատարվում է ըստ համագործակցության պլանի

Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանն ունի ռազմատեխնիկական համագործակցության պլան, կատարվում է պլանային։ Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարը։

Պատասխանելով Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով սպառազինություն գնելու հարցին՝ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ պլանային համագործակցություն իրականացվում է նաև Ռուսաստանի հետ։

Պլանով նախատեսված իրականացվում է մասնավորապես նաև Ռուսաստանի հետ հեռահար և ճշգրիտ սպառազինության ձեռքբերման ուղղությամբ համագործակցությունը, նշել է նախարարը։

Միաժամանակ, սակայն, նախարարը չհայտնեց, թե կոնկրետ ինչ տեսակի սպառազինություն է Հայաստանը գնել այդ վարկով։

One response to “Հեռահար, ճշգրիտ սպառազինության ձեռքբերումը ՌԴ հետ կատարվում է ըստ համագործակցության պլանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *