2015-ը մենք անցկացրել ենք հակառակորդի սադրանքների պայմաններում, երբ հակառակորդի ստորաբաժանումները դիմել են դիվերսիաների, իսկ կիրառվող զենքի տրամաչափը հասցրել են մաքսիմումի։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Տարվա ընթացքում հակառակորդը կիրառել է 60, 82, 120 մմ ականանետեր, տանկեր և այլ զինտեխնիկա։
— Չնայած դրան մեր հրամանատարների և զինծառայողների հմտության շնորհիվ կարողացել ենք ապահովել սահմաններում հանգստությունը, — նշել է նախարար Օհանյանը։
Այս տեսանկյունից 2015-ի կարևոր ուղղություններից է եղել մարտական հերթապահությունը, որը կատարելագործվել է այդ թվում նաև դիրքերի ինժեներական կահավորման շնորհիվ։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24 – 30 հունվարի, 2016 | Ռազմ.info