ՌԴ Կասպյան նավատորմիղում մարտական պատրաստականության ստուգումներ են սկսվել

Ռուսաստանյան Կասպյան նավատորմիղի միավորումներում և զորամասերում հունվարի 26-ից սկսվել են մարտական պատրաստության մեկշաբաթյա ստուգումներ՝ ընդգրկելով 10 ռազմանավ և ապահովման նավեր, ավելի քան 50 միավոր ռազմական և հատուկ նշանակության տեխնիկա: Այս մասին հունվարի 26-ին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավը

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավը

Ստուգումների ընթացքում նավատորմիղի ծովային հետևակի գումարտակի անձնակազը փորձարկելու է տագնապով մարտական գործողությունների դուրս գալու, ռազմերթին ռազմական տեխնիկայի պատրաստականությունն ապահովելու, նշված ժամանակում տեղակայման վայրերը հասնելու մեխանիզմները:

Նավերի անձնակազմերը առավելագույն մարտական պատրաստության գալու տագնապի ազդանշանը ստանալուն պես պետք է իրականացնեն նավի` անմիջապես ծով դուրս բերելու և սպառազինության բացազատման, հակաօդային պաշտպանության կազմակերպման և ռազմական գործողություններ ծավալելու գործողություններ:

Զորամասերի և նավերի անձնակազմերը ստուգումների ընթացքում պետք է մշակեն գործողությունների հերթականությունը տեղակայման վայրերում և ռազմական ավաններում` մարտական գործողություններ սկսվելու դեպքում:

Հիշեցնենք, որ Կասպյան նավատորմիղի նավերի անձնակազմերը մարտակական պատրաստության շրջանակներում զորավարժություն 2015-ի դեկտեմբերին լայնածավալ զորավարժություն էին անցկացրել Կասպից ծովում։

Հիշեցնենք, որ հենց Կասպյան նավատորմիղի ռազմանավերն էին 2015-ի հոկտեմբերին 26 հրթիռ արձակել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *