ՊԲ-ն հակառակորդի դիվերսանտներին ստիպել է հետ նահանջել

Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդը ՊԲ հետ շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին նկատել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ստիպել վերջիններիս նահանջել իրենց ելման դիրքերը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից ու ԱԳՍ-17 տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են շուրջ 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

One response to “ՊԲ-ն հակառակորդի դիվերսանտներին ստիպել է հետ նահանջել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24 – 30 հունվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *