17:50 Ինգուշեթիայի ՆԳՆ աղբյուրի փոխանցմամբ՝ Ինգուշեթիայի Սունժենի շրջանի Նեստերով գյուղում իրավապահների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական աշխատանքների ժամանակ սպանվել է տեղի բնակիչ՝ 1978 թվականին ծնված Ռ. Խաբիլաևը: Դեպքը տեղի է ունեցել Նեստերովի №7 տանը:
Տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարք հիշեցնող առարկաներ:
***
16:47 Երեկ ժամը 23:50-ի սահմաններում Ինգուշեթիայի Օրջոնիկիձե բնակավայրում «ՎԱԶ 21114» մակնիշի մեքենայում գտնվող անհայտ անձինք կրակել են «Տոյոտա» մակնիշի մեքենայի ուղղությամբ, որում եղել են գյուղի ոստիկանության օպերլիազորը և տեղի 39-ամյա մի բնակիչ: Նրանց տարբեր բարդության հրազենային վնասվածքներով տեղափոխել են Ինգուշեթիայի Սունժենի շրջանի հիվանդանոց:
Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՆԳ նախարարությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումն իրագործած անձանց հաջողվել է փախչել:
Նշենք, որ օգոստոսի 28-ին Ինգուշեթիայում իրականացված հատուկ միջոցառման հետևանքով ոստիկանության սպա է վիրավորվել:
***
15:56 Դաղստանում՝ Մախաչկալայից քիչ հեռու գտնվող Լենինքենտ բնակավայրում, այսօր առավոտյան ուժայինների կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների հետևանքով երկու զինյալ է սպանվել:
Զինյալները հատուկ նշանակության ջոկատայինների կողմից արգելափակված են եղել տեղի բնակարաններից մեկում:
Սպանված զինյալներից մեկը 1991 թվականին ծնված Մագոմեդ Թամուրաևն է, մյուսը՝ 1991-ին ծնված Սաիդ Կուրբանովը: Վերջինս հետ արգելափակված տանը եղել է նաև կինը՝ 1987 թվականին ծնված Լուիզա Ադաևան, ով ազատվել է հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում: