Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկիստները և հետևակի մարտական մեքենաների վարորդները բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում սկսել են նախապատրաստվել «Միջազգային բանակային խաղեր 2016-ին»: Այս մասին հունվարի 21-ին Ռազմինֆոյին տեղեկացրել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, տանկիստները փորձարկելու են Տ-72Բ տանկերով տարբեր վարժություններ անցկացնելու հմտությունները, իսկ հետևակի մարտական մեքենաների անձնակազմերը պետք է վարժանքներ անցկացնեն ԲՄՊ-2 մեքենաներով:
Մարզումների ընթացքում տանկերի ու ՀՄՄ-ների՝ լավագույնը ճանաչված մեխանիկ-վարորդները, հրամանատարները և նշանառու օպերատորները ռազմաբազան կներկայացնեն ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մրցումների ժամանակ: Հաղթողները հնարավորություն կստանան մասնակցել 2016-ի ամռանը «Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում անցկացվելիք «Տանկային բիաթլոն» և «Սուվորովյան գրոհ» մրցություններին:
Նշվում է, որ 2015-ին անցկացված «Սուվորովյան գրոհ» մրցույթի արդյուքնում հաղթող էր ճանաչվել հենց Գյումրու ռուսաստանյան ռազմաբազան ներկայացնող ԲՄՊ-2-ի անձնակազմը:
Ավելացնենք, որ անցյալ շաբաթ մեկնարկել էին Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձիգների, տանկիստների, ինչպես նաև «Էրեբունի» ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների օդաչուների մեկամսյա վարժանքները, իսկ այս շաբաթ մեկնարկել են նաև դիպուկահարների վարժանքները։
Pingback: Գյումրիի 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են սկսել «Ալագյազում» | Ռազմ.info
Pingback: ՌԴ 102-րդ ռազմաբազան Ս-300-ներով վարժանքներ է անցկացնում Հայաստանում | Ռազմ.info