ՀՀ զինված ուժերը հնարավոր է Արկտիկայում մասնակցեն ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի վարժանքներին

Ռուսաստանի զինված ուժերի օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը հունվարի 21-ին հայտարարել է, որ Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը ցանկություն են հայտնել մասնակցել Ռուսաստանի օդադեսանտային ուժերի՝ Արկտիկայում անցկացվելիք վարժանքներին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հայաստանյան զորախմբի անդամները դեսանտավորման ժամանակ <br ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2014» զորավարժության</br>

Հայաստանյան զորախմբի անդամները դեսանտավորման ժամանակ
ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2014» զորավարժության

Ռուսաստանի զինված ուժերի օդադեսանտային զորքերի հրամանատարը նշել է, որ վարժանքներին մասնակցելու համար իրենք պատրաստ են դիմումներ ընդունել տարբեր երկրներից, սակայն, առայժմ հետաքրքրություն են ցուցաբերել միայն Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը:

Արկտիկայում զորավարժություն անցկացնելու մասին ռուսաստանյան կողմը հայտնել էր դեռևս 2015-ի նոյեմբերին` նշելով, որ վարժանքները նախատեսված է անցկացնել 2016-ի առաջին կեսին:

Հիշեցնենք, որ առավել վաղ` հունվարի 11-ին, հայտարարվել էր, որ ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերը և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարի ապրիլին դեսանտավորման վարժանքներ են անցկացնելու Արկտիկայում:

ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքեր

ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքեր

One response to “ՀՀ զինված ուժերը հնարավոր է Արկտիկայում մասնակցեն ՌԴ ԶՈւ օդադեսանտային ուժերի վարժանքներին

  1. Pingback: ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչները վարժանքների են մասնակցելու Հյուսիսային բևեռում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *