Զինյալները Դաղստանում կրակել են ոստիկանների վրա. կա մեկ վիրավոր

Դաղստանի Դերբենտի շրջանի Մամեդկալա գյուղի մոտակայքում հունվարի 19-ին՝ 23։00-ի շրջանում, զինված անձինք կրակել են ոստիկանական պահակախմբի ուղղությամբ՝ վիրավորելով ոստիկաններից մեկին։ Հարձակվողներին հաջողվել է թաքնվել։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։

ՌԴ ուժայիններ

ՌԴ ուժայիններ

Ծառայության ժամանակ ոստիկանները հանդիպել են կասկածելի անձանց ու պահանջել ցույց տալ փաստաթղթերը, ինչին ի պատասխան վերջիններս կրակել են ու փախել։ Նախնական տվյալներով՝ ոստիկանների վրա կրակողները, որոնց այժմ ոստիկանությունը փնտրում է, երկուսն են։

Հավելենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, վերածվել է ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոնի, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։

Խնդիրն այն է, որ Դաղստանում, ինչպես նաև Ռուսաստանի իշխանության տակ գտնվող հյուսիսկովկասյան մյուս տարածքներում ԻՊ գործակալները ակտիվորեն փորձում են հավաքագրել զինյալների՝ ինչպես Սիրիայում ու Իրաքում կռվելու, այնպես էլ Հյուսիսային Կովկասում տեղական «կենտրոններ» ստեղծելու համար: Սրա դեմ Ռուսաստանի իշխանությունները պայքարում են հաճախակի ստուգումներով ու հակաահաբեկչական գործողություններով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *