Պաշտպանության բանակում ամփոփել են 2015թ․ աշխատանքները

Այսօր՝ հունվարի 15-ին, անցկացվել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2015թ. արդյունքների ամփոփմանը եւ 2016թ. անելիքներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը։

Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ․ աշխատանքների ամփոփմանը

Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ․ աշխատանքների ամփոփմանը

ՊԲ հրամանատարական կազմից բացի, ամփոփիչ նիստին մասնակցել են նաև Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Արցախի ղեկավարի կայքի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ՊԲ ռազմական խորհրդի նիստին մասնակցելուց բացի Սեյրան Օհանյանն առանձին հանդիպել է նաև Բակո Սահակյանին։

Այսպիոսով՝ հունվարի 12-15-ին ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել են նաև 2-րդ և 3-րդ, 5-րդ, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների, Պաշտպանության բանակի, ինչպես նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության 2015թ․ արդյունքների ամփոփման նիստերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *