Թուրքիայի ԶՈւ-ն հունվարի 18-22-ը վարժանքներ է անցկացնելու Կարսում (քարտեզ)

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 18-ից 22-ը նախատեսում է վարժանքներ անցկացնել Կարսի «Աքբաբա» զորավարժարանում: Ավիաուղիների անվտանգությունն ապահովելու նպատակով վարժանքները կոորդիանցվելու են Կարսի օդանավակայանի ղեկավարության հետ համատեղ։ Այս մասին հունվարի 15-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայի ԶՈւ «Ձմեռ - 2015» կրակային զորավարժություն Կարսում

Թուրքիայի ԶՈւ «Ձմեռ ” 2015» կրակային զորավարժություն Կարսում

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը տարածել է նաև «ժամանակավոր անվտանգության գոտի» հայտարարված տարածքների և մուտքի արգելքի կոորդինատներն ու ժամանակահատվածը՝ նշելով, որ այդ տարածքներում հունվարի 18-ից 22-ը անցկացվելու է զորավարժություն։

Հրապարակված կոորդինատների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ զորավարժությունն անցկացվելու է Կարսի օդանավակայանի և Աքբաբա քաղաքի միջև ընկած տարածքում տեղակայված «Աքբաբա» զորավարժարանի տարբեր վայրերում։

Հայտարարությունում ընդգծվում է, որ զորավարժության ընթացքում կրակի արձակման բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (մոտավորապես 4267 մ)։

Ավելացնենք, որ Թուրքիայի զինված ուժերը Կարսի զորավարժարանում տարին 2-ից 4 անգամ անցկացնում է նմանատիպ վարժանքներ: 2014-ի ձմռանը Կարսում անցկացվող զորավարժությանը մասնակցել էին նաև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները:

2 responses to “Թուրքիայի ԶՈւ-ն հունվարի 18-22-ը վարժանքներ է անցկացնելու Կարսում (քարտեզ)

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 10 – 16 հունվարի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն ևս 2 ձմեռային զորավարժություն է անցկացնելու Կարսում (քարտեզ) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *