Թաթարստանում կստեղծվի չորրորդ փոքր հրթիռային նավը

Թաթարստանի նավաշինարարները 21631 նախագծի շրջանակներում սկսել են Կասպյան նավատորմի համար նախատեսված չորրորդ փոքր հրթիռային “Зелёный Дол” նավի(ՓՀՆ) կառուցման աշխատանքները: Այդ մասին հաղորդում է ՑԱՄՏՕ-ն(Զենքի համաշխարհաին առևտրի վերլուծության կենտրոն):
Նախագծի առաջին երեք նավերը կառուցվել են 2010 և 2011 թվականներին:
Բոլոր չորս նավերի վրա կտեղադրվի նորագույն ունիվերալ հրթիռային «Կալիբր-ՆԿ» համակարգ, որն ունակ է մինչև 300 կմ հեռահարությամբ հրթիռների միջոցով ոչնչացնել ջրային և առափնյա թիրախները:
«Զելենոդոլսկի նախագծակոնստրուկտորային բյուրո» ԲԲԸ-ի կողմից կառուցվող ՓՀՆ-ները բազմաթիրախ նավեր են, որոնք զինված են ժամանակակից հրետանային, հրթիռային, հակադիվերսիոն, զենիթային և ռադիոտեխնիկական համակարգերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *