Ուզբեկստանի Սենատը վավերացրել է Տաշքենդի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը, որով ԱՄՆ-ը հնարավորություն է ստանում Ուզբեկստանի օդային տարածքով բեռներ և կենդանի ուժ տեղափոխել Աֆղանստանում հակաահաբեկչական կոալիցիոն ուժերի համար:
Թեև համաձայնագրի ժամկետը մեկ տարի է, սակայն եթե կողմերը դիվանագիտական ճանապարհով չդադարեցնեն նրա գործողությունը, ապա վերջինիս ժամկետը ինքնաբերաբար կերկարի ևս մեկ տարով:
Ըստ համաձայնագրի՝ բեռնափոխադրումները կարող են իրականացվել միայն Ուզբեկստանի համաձայնությամբ և առանց վայրէջքի: Բացի դա՝ ուզեբեկական կողմը իրավասու է արգելել բեռնափոխադրումը, եթե այն կարող է վտանգել Ուզբեկստանի ազգային անվտանգությունը:
Մի կարևոր հանգամաք ևս՝ երկկողմ միջկառավարական համաձայնագիրն արգելում է ԱՄՆ-ին միջամտել Ուզբեկստանի ներքին գործերին:
Ուզբեկստանի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Սադիկ Սաֆաևի խոսքով՝ համաձայնագիրը համապատասխանում է ՄԱԿ-ի բանաձևին, որը կոչ է անում հարևան երկրներին՝ օժանդակել Աֆղանստանում խաղաղություն հաստատելու՝ ԱՄՆ քաղաքականությանը:
Նշենք, որ Ուզբեկստանի տարածքով ԱՄՆ բեռնափոխադրումների մասին ԱՄՆ-ի և Ուզբեկստանի միջև Համաձայնագիր է կնքվել 2012 թվականի մարտի 28-ին Տաշքենդում:
-
Լրահոս
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող
- Արցախյան պատերազմին մասնակցելու համար թուրք մասնագետներ են պարգևատրվել