Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 30 օգոստոսի. թարմացվող լրահոս

16:00 Ինչպես հայտնում են ՌԴ ՆԳՆ-ից, այսօր ժամը 08:30-ի սահմաններում Դաղստանի Ցունտինի շրջանի Շաիթլի գյուղից ոչ հեռու Դաղստանի իրավապահների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական աշխատանքների ժամանակ ուժայինների և զինյալների միջև զինված բախում է տեղի ունեցել:
Բախման հետևանքով վիրավորվել է Դաղստանի ՆԳՆ ներքին զորքերի մեկ աշխատակից:
Զինյալների շրջանում կորուստների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

***

15:56 Դաղստանի նախագահ Մագոմեդսալամ Մագոմեդովը Դաղստանի քաղաքների և շրջանների ղեկավարներին հանձնարարել է տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակով ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորել: Այդ մասին հաղորդվում է Դաղստանի նախագահի պաշտոնական կայքում:
Նշենք, որ օգոստոսի 28-ին Մագոմեդովի տանը՝ Դաղստանի Բույնակի շրջանի Չերկեյ բնակավայրում, մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել էին Դաղստանի հոգևոր առաջնորդ Սաիդ Աֆանդին և ևս վեց այցելու, այդ թվում՝ 12-ամյա մի դեռահաս:
Աֆանդիի սպանության շարժառիթը, ըստ քննչական մարմինների, նրա հոգևոր գործունեւոթյունն է: Բանն այն է, որ Սաիդ Աֆանդին ավանդական իսլամ էր քարոզում և հայտնի էր ծայրահեղականության դեմ իր հայացքներով:
Նշենք, որ 1999-ին Դաղստանում Շամիլ Բասաևի և Խատտաբի գլխավորած խմբավորումների ներխուժումը երկիր կանխելու նպատակով ստեղծվել էին ինքնապաշտպանական ջոկատներ:
Այդ ժամանակ Դաղստանի տեղական իշխանությունները ոստիկանության և զինկոմիսարիատների հետ համատեղ զինել էին մի քանի հազար կամավորների: 2007 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անգամ խոստացել էր ՌԴ Կառավարությանը հանձնարարել կամավորական ջոկատների կարգավիճակի և նրանց արտոնությունների տրամադրման հարցի կարգավորումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *