Հայաստանում մեկնարկել է ձմեռային զորակոչը • ՀՀ ՊՆ-ն ամփոփել է 2015 թ. և նախանշել 2016-ի անելիքները • «Էրեբունու» ավիախումբը ՄիԳ-29 ինքնաթիռներ կստանա 2016-ին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրում է 2015 թ. ուսումնական տարում աչքի ընկած զինվորականներին
• Հունվարի 8-ին, ՀՀ կենտրոնական հավաքակայանում մեկնարկել է 2016 թ. ձմեռային զորակոչը: Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ զորակոչիկների զինծառայության վայրն ընտրվում է վիճակահանությամբ:
• Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն, ամփոփվել են 2015 թ. կատարված աշխատանքները և նախանշվել 2016 թ. անելիքները: 2016 թվականը հայտարարվել է «Հրամանատարական պատրաստության տարի»:
• Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան 2016-ին համալրվելու է վերանորոգված ՄիԳ-29 կործանիչներով (քանակը չի նշվում) և մեկ Մի-8 բեռնատար ուղղաթիռով։
Ռազմաշաբաթը նաև՝