Հունվարի 6-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է, որ 2015 թ. դեկտեմբերի մեկից Թուրքիայի արևելքում «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) թուրքական ուժայինների հետ բախումներում տվել է 305 զոհ: ԳՇ կայքում քրդական զոհերը նշված են ըստ նահանգների և գավառների:
Մասնավորապես նշվում է, որ 2015 թ. դեկտեմբերից մինչև 2016-ի հունվարի 6-ը Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում սպանվել է 207, Սիլոփի գավառում` 36, իսկ Դիրաբեքիր նահանգի Սուր գավառում`62 քուրդ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ դեկտեմբերյան բախումների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի, Մարդինի` Նուսայբին և Դարգեչիդ, Դիարբեքիրի Սուր գավառներում և Բիթլիսի Սեհի Օրմանլարը տեղանքում ընդհանուր առմամբ սպանվել էր PKK-ի 205 զինյալ: Ամենաշատ թվով զինյալներ սպանվել էին Շրնաքի Ջիզրե գավառում` 139, և Դիարբեքիրի Սուր գավառում` 33 զինյալ:
Քրդական աղբյուրներն իրենց հերթին հայտնում էին, որ թուրքական ուժայինները սպանում են սովորական քաղաքացիների, որոնք զինված պայքարին ընդհանրապես չեն մասնակցում:
Մասնավորապես քրդական ANF News լրատվական գործակալությունը դեկտեմբերի 25-ին հայտնել էր, որ թուրքական ուժայիններն արդեն 24-րդ օրն է, ինչ տանկերով և ծանր հրազենով կրակում են Սուր գավառի բնակելի շենքերի, ինչպես նաև կրոնական շենքերի վրա:
2015-ի դեկտեմբերին գրանցված բախումներին, ինչպես նաև թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
- Թուրքիայի արևելքում շարունակվում են քրդերի հետ բախումները
- Թուրքիայի արևելքում թուրք-քրդական բախումներում սպանվել է 2, վիրավորվել` 13 ուժային
- Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 22-23
- Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 23-24
- Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 24-25
Pingback: Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 01-08 | Ռազմ.info
Pingback: Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 9-11 | Ռազմ.info