Մարտական հերթապահության է անցել հակաօդային պաշտպանության Ս-300ՊՍ համակարգի նոր դիվիզիոնը

Հայաստանի հակաօդային պաշտպանության զորքերում մարտական հերթապահության է անցել «Ս-300ՊՍ» համակարգի հերթական դիվիզիոնը։ Այդ մասին տեղեկացրել էր շաբաթօրյա «Զինուժ» հեռուստահաղորդումը։ Հակաօդային պաշտպանության նոր զորամասի բացման արարողությանը ներկա էր եղել Հայաստանի Հանրապետության Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։ Սա, «Ս-300ՊՍ» համակարգի արդեն 3-րդ դիվիզիոնն է, որի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն է տրվում։ 2010 թվականի դեկտեմբերին Յուրի Խաչատուրովը ներկա էր եղել նաև այդ համակարգով զինված առաջին զորամասի բացմանը, իսկ երկորդ զորամասի բացումը տեղի էր ունեցել 2011 թվականի հունվարին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ։

Բացի «Ս-300ՊՍ» համակարգից, Հայաստանը զինված է նաև «Ս-300ՊՏ-1» համակարգերով, որի 3 դիվիզիոններ պաշտպանում են Երևանի երկինքը։ «Ս-300ՊՏ-1» համակարգերի առկայությունը Հայաստանում հայտնի էր դարձել դեռ 2008-2009 թվականներին, երբ համացանցում հայտնվեցին այդ դիվիզիոնների GoogleEarth ծրագրից վերցված լուսանկարները։ Այսպիսով, Հայաստանում մարտական հերթապահության են կանգնած «Ս-300ՊՏ-1» և «Ս-300ՊՍ» համակարգերի առնվազն 3-ական դիվիզիոններ։

Տեղադրում ենք նաև մի քանի կադր «Զինուժի» ռեպորտաժից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *