Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են երկրի զինված ուժերում հերթական կորստի մասին

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում այսօր՝ դեկտեմբերի 29-ին, հայտնի է դարձել, որ Նախիջևանի զորամասերից մեկում մահացել է  Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997թ. ծնված սերժանտ Ամիրլի Աղադադաշ Նադիր օղլուն (Əmirli Ağadadaş Nadir oğlu):

Ըստ տեղեկությունների՝ նկարում մահացած զինծառայող Ամիրլի Աղադադաշ Նադիր օղլուն է:

Ըստ տեղեկությունների՝ նկարում մահացած զինծառայող Ամիրլի Աղադադաշ Նադիր օղլուն է:

Նրան բանակ են զորակոչել 9 ամիս առաջ Ադրբեջանի Իսմայիլլի շրջանից: Համաձայն տեղեկությունների՝ ընտանիքին հայտնել են, որ զինծառայողն ինքնասպան է եղել:

Ընդ որում՝ զինծառայողի մահվան այս դեպքի մասին ևս Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները լռում են:

Հավելենք, որ 2015 թ. սկզբից սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում կորուստների հայտնի դարձած 92-րդ դեպքն է, որն արձանագրել է Razm.info կայքը:

One response to “Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են երկրի զինված ուժերում հերթական կորստի մասին

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *