Վրաստանի ՊՆ. Մինչև 2016-ի վերջ 945 զինծառայող կապահովվի բնակարանով

Վրաստանի զինված ուժերի 17 705 զինծառայող շուրջ 1 մլն 668 հազար ԱՄՆ դոլարի շրջանակներում ստացել է հավելավճար։ Հավելավճար չեն ստացել գնդապետները, դեպարտամենտների ղեկավարերը, պաշտպանության նախարարն ու նրա տեղակալները։

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին

Այս մասին հունվարի 28-ին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու (դեկտեմբերի 23-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո նախարարները ժամանակավոր պաշտոնակատարներ են մինչև նոր կառավարության հաստատումը —Razm.info) Թինա Խիդաշելին, ով մասնակցել է խորհրդարանի պաշտպանական, իրավաբանական և մարդու իրավունքների պաշտպանության և մի քանի այլ հանձնաժողովների համատեղ նիստին։

Խիդաշելին հայտնել է նաև, որ այս պահից սկսած մինև 2016 թվականի հունվարի 19-ը 245 զինծառայող բնակարան կստանա։ Մինչև 2016 թվականի վերջը բնակարաններով կապահովվի նաև 700 զինծառայող, իսկ հաջորդ տարի կապահովվեն նաև մյուս զինծառայողները։ Ըստ Թինա Խիդաշելիի՝ բնակարաններ ընդհանուր առմամբ պիտի տրվեն 1400 զինծառայողի։

Նիստի ժամանակ պաշտպանության նախարարի թեկնածուն տեղեկացրել է նաև, որ 2016թ. հունվարի 7-ից Վրաստանի ԶՈւ զինծառայողները մեկնելու են Մալի առաքելության։

Խիդաշելին խոսել է նաև «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի աշխատանքների մասին։ «Աշխատանքներ են տարվում «Դելտա» կենտրոնի հնարավորությունների զարգացման ուղղությամբ։ Կենտրոնն այժմ այն իրավիճակում չէ, ինչպիսին մենք կուզենայինք լիներ, թեև վերջին 6 ամիսների ընթացքում համագործակցությունը հետաքրքրություն է առաջացրել։ Մենք բավական հետաքրքիր առաջարկներ ունենք ՆԱՏՕ-ի անդամ երկրներից այդ ոլորտում համագործակցելու առումով»,—հայտարարել է Խիդաշելին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *