Դաղստանում վարժանքներ են սկսել ՌԴ ԶՈւ հրետանավորները և Կասպյան նավատորմիղի ծովային հետևակը

Դաղստանի Ադանակ և Պեսկի գյուղերի զորավարժարաններում Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Աստրախանում տեղակայված հրետանավորները ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի հետ սկսել են մարտական կրակ վարելու ու մարտական տեխնիկա կիրառելու վարժանքներ։Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ վարժանքներին մասնակցում է շուրջ 1000 զինծառայող, 50 միավոր զինտեխնիկա։

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավը

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի «Գրադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավը

Ծովային հետևակի վարժանքներն անցակցվում են առանձին դասակների ու միավորումների միջև մրցույթի ձևաչափով՝ ինչպես «Բանակային խաղեր» մրցաշարի ժամանակ։ Այս զորավարժության ժամանակ ծովային հետևակի՝ լավագույնը ճանաչված զինծառայողները մասնակցելու են «Բանակային խաղերի» «Ծովային դերբի» մրցույթի ընտրական փուլին։

Այս վարժանքների ժամանակ մասնակիցները սովորելու են կանգնած դիրքից և շարժման ընթացքում հաստիքային զենքից կրակ վարելու հիմունքները։

Վարժանքների մասնակից դիպուկահարները սովորելու են ընտրել թիրախներ, նշանառել դրանք և կրակ վարել շարժական ու անշարժ թիրախների ուղղությամբ։

Նռնականետորդները կրակ են վարելու ձեռքի հակատանկային ՌՊԳ-7  և ԱԳՍ-7Վ ավտոմատ նռնականետներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *