Դեկտեմբերի 28-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2015թ. զինված ուժերում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների նախնական արդյունքների ամփոփմանը, ձմեռային ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ դրա շրջանակում կայանալիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերի քննարկմանը և առաջիկա անելիքների նախանշմանը:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել են նաև Պաշտպանության բանակի ղեկավար կազմը, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամկազմի ներկայացուցիչները:
ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը զեկուցել է զինանձնակազմի մարտական պատրաստականության ընդհանուր վիճակի ու տարվա ընթացքում անցկացված հանկարծակի ստուգումների նախնական արդյունքների մասին: Նշյալ հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկայացրել նաև բանակային զորամիավորումների հրամանատարները:
Խորհրդակցության ամփոփմանը պաշտպանության նախարարը մասնակիցներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարակներ: