Իրադրությունը Սիրիայում, 29 օգոստոսի. թարմացվող լրահոս

Սիրիայի նախագահ Բաշիր ալ-Ասադը ալ-Դունիա հեռուստատեսության հետ հարցազրույցում ասել է, որ Սիրիայիում իրավիճակը հիմա լավ է, բայց իրան ժամանակ է հարկավոր պատերազմը հաղթելու համար: Նա նաև բացառել է Սիրիայում «ոչ թռիչքային» գոտու ստեղծման հեռանկարը ասելով, որ իրենց դեմ տրամադրված օտար երկրները գիտեն, որ դա անհնարին է:

***

«Ասոշիեյթեդ Պրեսը» հատնում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի-Մունը ժամանել է Իրան` մասնակցելու «Չմիավորման շարժման» հանդիպմանը: Նախատեսված է, որ նա հանդիպելու է Իրանի Բարձրագույն ղեկավար այաթոլա Ալի Խամենեի և նախագահ Մահմուդ Ահմադինաջադի հետ, որտեղ կքննարկվի Սիրաիայի հարցը:

«Չմիավորման շարժման» հանդիպմանը ներկա են լինելու նաև Եգիպտոսի նախագահը, որը կլինի այդ երկրի ղեկավարի առաջին այցելությունը Իրան 1979 թվի իսլամական հեղափոխությունից հետո և Քաթարի էմիրը:

***

Օգոստոսի 28-ին Դամասկոսում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթունից մահացել է 12 և վիրավորվել 48 անձ. հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: Պայթունը տեղի է ունեցել դրուզական գերեզմանատան մուտքի մոտ, Դամասկոսի Ջարամանա թաղամասում:

Պայթոյւնի ժամանակ գերեզմանատանը մեծ թվով մարդիկ էին հավաքվել` մասնակցելու նախօրեին զոհված երկու անձանց թաղմանը, որոնց ապստամբներին աջակցող լոնդոնյան «Սիրիայի Մարդու Իրավունքների դիտակետը» կազմակերպությունն անվանել էր Ասադի աջակիցներ:

***

Ռուսաստանի արտգործ նախարարությունը Twitter-ում ՄԱԿ-ին և Արաբական երկրների լիգայի պատվիրակությանն ուղղված կոչ է արել հետաքննել Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարա քաղաքում տեղի ունեցած կոտորածը և Սիրիայի մայրաքաղաի դրուզական գերեզմանատանը նախօրեին պայթուցիկ նյութով լցրած ավտոմեքենայի պայթունի միջադեպը։

Մի քանի գրառումներում արտգործնախարությունը դատապարտել և ցավակցություն է հայտնել Դարայի կոտորածի և Դամասկոսում գերեզմանատանն ավտոմեքենայի պայթյունից զոհվածների ընտանիքներին:

«Սիրիայիում քաղաքական կարգավորումը խաթարելու փորձերի լույսի ներքո մեր մտահոգությունն ենք հայտնում միջկրոնական լարվածությունն ուժեղացնելուն ուղղված գործողությունների կապակցությամբ», — ասվում է գրառումներից մեկում. «Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ Սիրիան ապակույունացնելու փորձերին, հատկապես փոքրամասնություների դեմ ուղված ահաբեկչական գործողություններին»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *