Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 27-28

Դեկտեմբերի 27-28-ին թուրքական պաշտոնական աղբյուրները հայտնել են երկրի արևելքում քրդերի հետ շարունակվող բախումներում զոհված 3, վիրավորված` 11 ուժայինների մասին:

Մասնավորապես դելտեմբերի 27-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների հետ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, վիրավորվել` 1-ական ոստիկան և զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը` փոխանցելով երկրի ԶՈւ գլխավոր շտաբից ստացած տեղեկությունները:

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ

Նշվում է, որ Ջիզրեում PKK-ի զինյալները հեռակառավարվող ռումբի միջոցով պայթեցրել են ճանապարհով անցնող թուրքական արտադրության «Կոբրա» զրահամեքենան, ինչի հետևանքով էլ զինծառայողները մահացել և վիրավորվել են:

Թուրքական նույն գործակալությունը հայտնում է, որ դեկտեմբերին շարունակվող բախումների հետևանքով թուրքական ուժայինները միայն Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի նահանգներում սպանել են PKK-ի 100 զինյալների: Նշված գավառներում թուրքական ուժայինների գործողությունները համակարգում է երկրի ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ադեմ Հուդութին:

Թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում շարունակվող բախումների հետևանքով այսօր` դեկտեմբերի 28-ին, վիրավորվել են 9 թուրք ուժայիններ: Գործակալությունը նաև հավելում է, որ Շրնաքի դիահերձարաններում բազմաթիվ քաղաքացիների դիեր կան, որոնցից միայն 16-ի դիահերձումը այսօր է:

Քրդական աղբյուրներն իրենց հերթին շարունակում են հայտնել Թուրքիայի արևելքում ապրող խաղաղ քրդերի սպանության մասին: Հատկանշական է, որ թւորքական պետական աղբյուրների տվյալներում որպես PKK-ի գրոհային նշված մարդկանց մի մասը քրդական աղբյուրներում տեղ են գտնում սպանված քաղաքացիական բնակիչների ցուցակում:

Թուրք-քրդական բախումների նախորդ լուսաբանումների մասին կարող եք կարդալ այստեղ, ինչպես նաև ավելի ուշ` դեկտեմբերի 25-ին հրապարակված հոդվածում, որտեղ մանրամասն ներկայացրել ենք թուրքական և քրդական աղբյուրների անդրադարձերը երկրի արևելքում ընթացքող բախումներին

Ավելացնենք, որ Դիարբեքիր, Մարդին և Շրնաք նահանգներում PKK-ի հետ բախումներում անցյալ շաբաթ ներկայացված տվյալների համաձայն` ներգրավված են Թուրքիայի ԶՈւ 10 հազար զինծառայողներ` 14 գեներալի գլխավորությամբ, ինչպես նաև մի քանի հազար ոստիկան, որոնց մասին հստակ տվյալներ չեն հրապարակվում:

One response to “Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 27-28

  1. Pingback: Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 28-29 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *