Ռազմաշաբաթ. Իրան. 20 – 26 դեկտեմբերի, 2015

Հունվարին Ռուսաստանը կսկսի Ս-300-ներ մատակարարել Իրանին • Իրանի և Օմանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել Պարսից ծոցում

• Իրանի հետ նոր պայմանագրով նախատեսված Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի առաջին գնդային լրակազմը Ռուսաստանը պատվիրատուին կուղարկի 2016-ի հունվար-փետրվար ամիսներին, իսկ երկրորդ գնդային լրակազմը՝ 2016-ի օգոստոս-սեպտեմբերին: Բացի բուն համակարգերի տրամադրումից, Ռուսաստանը 80 իրանցի զինվորականների պատրաստելու է համակարգերի շահագործման համար:

• Իրանըի և Օմանի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում սկսել են 5-րդ համատեղ զորավարժությունները: Զորավարժությանը ներգրավված են Իրանի և Օմանի ռազմական նավատորմները, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Վարժանքների հիմնական նպատակը Հորմուզի նեղուցով բեռնատար, մարդատար նավերի, ինչպես նաև նավթ տեղափողող տանկերների անվտանգ անցումն ապահովելն է:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *