Ադրբեջանցի զինվորի մահվան պատճառը բազմաթիվ հիվանդություններն էին

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր հոսպիտալում այսօր մահացել է ադրբեջանական բանակի զորամասերից մեկի զինծառայող 1994 թվականին ծնված Էլշան Նարիման օղլու Նովրուզովը:
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ զինվորի մահվան պատճառ են դարձել մի շարք հիվանդություններ՝ սուր էնցեֆալիտ, թունավոր նեֆրիտ, ռեակտիվ պանկրեատիտ, ինֆեկցիոն-թունավոր միակարդիտ, շնչառական անբավարարություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *