Դեկտեմբերի 24-ին Դաղստանի Շամիլսկի շրջանում փոխհրաձգության ժամանակ սպանվել է մի քանի զինված խմբավորումների անդամ Հաջի Կելբելիևը։ Այս մասին հայտնում է « Կովկասյան հանգույց» լրատվակայքը։
Նշվում է, որ հատուկ գործողության ժամանակ ոստիկանները փնտրելիս են եղել դաշնային հետախուզման մեջ գտնվող զինյալի։ Վերջինիս ուժայիններն առաջարկել են հանձնել զենքն ու հանձնվել, սակայն զինյալը չի լսել և սկսել է կրակել։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հակաահաբեկչական հանձնաժողովը, սպանվածը եղել է «իզբերբաշյան», ապա «հարավդաղստանյան» զինված խմբավորումների անդամ է եղել։ Ծնվել է 1983 թվականին, 2014 թվականից հետախուզման մեջ էր։
Արդեն տեղեկացրել էինք նաև, որ դեկտեմբերի 23-ին Դաղստանի մեկ այլ շրջանում՝ Խասավյուրտում սպանվել էր ևս մեկ զինյալ։ Հակաահաբեկչական հանձնաժողովը հայտնել է նաև նրա ինքնությունը։ Սպանվածը 1992 թվականին ծնված Մագոմեդ Զաքարևն է։
Եվս մեկ զինված միջադեպի մասին էլ հայտնել էինք երեկ՝ դեկտեմբերի 24-ին։ Մախաչկալայում ուժայինները փոխհրաձգության ժամանակ սպանել էին զինված տղամարդու։ Հայտնի է նաև վերջինիս ինքնությունը՝ 1972 թվականին ծնված Ջամբուլաթ Ալիև։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ վերջինիս կասկածում էին զինյալներին աջակցելու մեջ։