Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետախույզ զինծառայողները Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում սկսել են վարժանքներ՝ էքստրեմալ ձմեռային պայմաններում։Այս մասին Ռազմինֆոյին հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Դաշտային վարժանքներն անցկացվում են ջերմաստիճանի -5-ից -7 աստիճան տատանումների պայմաններում։ Մեկամսյա վարժանքներին ներգրավված է շուրջ 300 զինծառայող և 150 միավոր զինտեխնիկա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի«Օրլան-10» և «Նավոդչիկ-2» համալիրներ։
Հատուկ ուշադրություն է դարձվում նորակոչիկներին, ովքեր կատարելագործում են կրակային, մարտավարական, հատուկ, ինժեներական առաջադրանքներ կատարելու հմտությունները և ֆիզիկական ու բժշկական պատրաստության մակարդակը։
Վարժանքներն ավարտվելու են նորմատիվների հանձմամբ։
Հիշեցնենք, որ «Կամխուդում» մեկամսյա վարժանքներ են անում նաև ռազմաբազայի նռնականետային ստորաբաժանման զինծառայողները։ Զորավարժությանը մասնակցում է շուրջ 150 նռնականետորդ ու հրաձիգ: Կիրառվում են ՌՊԳ-7 ու ԱԳՍ-17 տիպի նռնականետներ։
Հիշեցնենք նաև, որ մոտ մեկ ամիս առաջ էլ՝ նոյեմբերի 9-ին, ձմեռային ուսումնական փուլին ընդառաջ բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում վարժանքներ են անցկացրել 102-րդ ռազմաբազայի գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարներն ու նրանց տեղակալները։ Իսկ օրեր առաջ հայտնի է դարձել, որ վարժանքներ են անցկացնում նաև ռազմաբազայի դիպուկահարները:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձիգները վարժանքներ են անցկացնում «Կամխուդում» և «Ալագյազում» | Ռազմ.info