Մոսկվայում քննարկելու են 7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ռուս-հնդկական համատեղ նախագծեր

Հնդկաստանի վարչապետ Նարենդրե Նոդին դեկտեմբերի 23-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ռուս-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության ամենամյա գագաթնաժողովին, որի ժամանակ քննարկելու են շուրջ 7 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ համատեղ նախագծեր։

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Այդ նախագծերից ամենախոշորը Ս-400 զենթիռահրթիռային համակարգերի հնարավոր գնումն է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնին» (ЦАМТО)՝ հավելելով, որ բացի Ս-400-ներից քննարկվելու են նաև դիզելային-էլեկտրական 636 նախագծի սուզանավերի, 11356 նախագծի 3 ֆրեգատի և 48 միավոր Մի-17Բ-5 փոխադրիչ ուղղաթիռի գնման նախագծերի հարցերը։

Ի թիվս այլ հարցերի, Մոսկվայում նախատեսվում է քննարկել 149 միավոր ԲՄՊ-2Կհետևակի մարտական մեքենաների արտադրության լիցենզավորման, Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 փոխադրիչ ինքնաթիռների և Իլ-78 օժանդակ ինքնաթիռների մոդերնիզացման, ինչպես նաև 971 նախագծի ատոմային երկրորդ սուզանավի վարձակալության խնդիրները։

Բացի այդ, Հնդկաստանում աշխատում են 200 միավոր բազանպատակային Կա-226Տ ուղղաթիռների համատեղ արտադրության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Ս-400 ԶԶՀ-եր գնելու վերաբերյալ որոշումը դեկտեմբերի 18-ին կայացրել էր Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական գնումների խորհուրդը։

One response to “Մոսկվայում քննարկելու են 7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ռուս-հնդկական համատեղ նախագծեր

  1. Pingback: Ռուսաստանը և Հնդկաստանը ստորագրել են Կա-226 ուղղաթիռներ արտադրելու համաձայնագիր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *