Չինաստանը նոր միջմայրցամաքային հրթիռ է ստեղծել

Չինաստանն անջատվող գլխամասով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է ստեղծել, թեև առայժմ այն չի փորձարկել: Այդ մասին օրերս հայտնել է հոնկոնգյան «South China Morning Post» թերթը:

Ավելի վաղ «Jane’s Defence Weekly» շաբաթաթերթը հայտնել էր, որ Չինաստանը հուլիսին իբրև թե իրականացրել է նոր «Դունֆեն-41» հրթիռի փորձարկումները, ինչը, սակայն, հերքեց չինական ազդեցիկ «Global Times» պարբերականը: Միևնույն ժամանակ, վկայակոչելով Չինաստանի հրթիռային ծրագրերին քաջատեղյակ չին ռազմական մասնագետ Վեյ Գոանի խոսքերը՝ պարբերականը հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ Չինաստանում իսկապես երրորդ սերնդի նման հրթիռներ են ստեղծվում, բայց փորձագետի խոսքերով՝ հուլիսի 24-ին Չինաստանում անցկացվել են այլ հրթիռի փորձարկումները:

Իր հերթին՝ Հոնկոնգից ռազմական վերլուծաբան Անդրեյ Չանգը «South China Morning Post» թերթին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Չինաստանը առայժմ պատրաստ չէ իրականացնել երրորդ սերնդի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների թռիչքային փորձարկումներ, չնայած այն հանգամանքին, որ արդեն քսան տարուց ավել մշակում է այդ նախագիծը:

Ըստ լրատվամիջոցների՝ նոր հրթիռն ունի անջատվող գլխամաս: Հրթիռի առավելագույն հեռահարությունը 10-14 կմ է: Այն նախատեսված է ինչպես հորաններից, այնպես էլ շարժական հարթակներից արձակման համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *