Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով երկու մարդ է տուժել

Աֆղանստանի հարավային Գազնի նահանգի նույնանուն քաղաքում մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել Ազգային անվտանգության գլխավոր վարչության սպաներից մեկի հոր հուղարկավորության արարողության ժամանակ: Այդ մասին հայտնում է Khaama Press ինտերնետ-թերթը՝ վկայակոչելով Գազնիի Ոստիկանության անվտանգության ուժերի նահանգային վարչության ղեկավարի հայտարարությունը:
Պայթյունից հետո փոխհրաձգություն է սկսվել արարողության մասնակիցների և նրանց վրա հարձակված զինյալների միջև: Վերջիններիս հաջողվել է փախչել:
Ականատեսների վկայություններով՝ ահաբեկչական հարձակման հետևանքով պետական անվտանգության մեկ սպա և մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *