Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու առաջնագծում իրավիճակի և 2015 թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների ու իրականացվելիք միջոցառումների մասին հարցեր:
Խորհրդի նիստին զեկուցել են Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը և վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Քննարկված հարցերի վերաբերյալ Արցախի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել կառավարությանը և Պաշտպանության բանակին ՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նշենք, որ վերջին շրջանում իրադրությունն առաջնագծում լարված է։ Դեկտեմբերի 8-ին թշնամին կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ տանկով արկակոծել էր ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը, իսկ դեկտեմբերի 18-ի կեսօրին մոտ` հակառակորդը ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ դարձյալ կիրառել էր տանկ, իսկ այս տարվա սեպտեմբերին 25-ին դարձյալ առաջին անգամ կիրառել էր 122 մմ Դ-30 (30 արկ) հաուբից հրանոթ` հարվածելով թիկունքում պարապմունքներ անող զինծառայողներին: