Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 28 օգոստոսի. թարմացվող լրահոս

18:32 ՌԴ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ինգուշեթիայի Մալգոբեկ քաղաքում և Սագոպշի բնակավայրում իրականացված հատուկ միջոցառումների ժամանակ ԻՄ աշխատակիցների և զինյալների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով այսօր առավոտյան չորս զինյալ է սպանվել:
Իրավապահների և խաղաղ բնակչության շարքերում տուժածներ չկան:
Ինգուշեթիայի ԻՄ աղբյուրի փոխանցմամբ՝ Մալգոբեկի տարբեր հատվածներում զինյալներ են թաքնվում, որոնք մասնակից են օգոստոսի 19-ին ոստիկանի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը:
Նշենք, որ օգոստոսի 19-ին մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի զոհ էր դարձել Ինգուշեթիայի ՆԳՆ 8 աշխատակից, վիրավորվել ևս 15 մարդ:

***

17:43 Դաղստանի Դերբենտ քաղաքի խանութներից մեկի մոտ այսօր ժամը 1:30-ի սահմաններում 40 գ տրոտիլ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել: Ընդամենը 20 րոպե անց խանութից քիչ այն կողմ գրանցվել է նույն հզորությամբ երկրորդ պայթյունը: Այդ մասին հայտնում է Դաղստանի ՆԳՆ աղբյուրը:
Պայթյունների հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
Դեպքի վայրում հայտնաբերվել են սիմ-քարտ, ալյումինե տարրաների և երկու հեռախոսների կտորներ:

***

17:21 Ինչպես հայտնում է Իտար-Տասսը, վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամլո ծառայության հաղորդագրությունը, այսօր ժամը 13:30-ի սահմաններում Չեչնիայում՝ Շարոյ-Խանկալու ճանապարհին, գլորվել և զառիթափից ընկել է ոստիկանների տեղափոխող ՈՒրալ մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով տուժել է Խաբարովսկի մարզի ոստիկանական վարչության ութ աշխատակից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *