Դեկտեմբերի 21-ին Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների հետ բախումներում սպանվել է թուրքական ժանդարմերիայի 1, վիրավորվել` 9 հատուկջոկատային: Նույն օրը Դիարբեքիրում սպանվել է 1, վիրավորվել` 4 հատուկջոկատային: Այս մասին դեկտեմբերի 22-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Երեկ` դեկտեմբերի 21-ին, Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի «Սեհի Օրմանլարը» անտառապատ լեռնային շրջանում PKK-ի գրոհայինները ինքնաշեն ռումբի օգնությամբ սպանել են թուրքական ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանման 1, վիրավորել` 9 զինծառայողի:
Նույն օրը երեկոյան Թուրքիայի մեկ այլ հարավարևելայան նահանգի` Դիարբեքիրի Սուր գավառում քուրդ զինյալները կրկին ինքնաշեն ռումբի օգնությամբ սպանել են թուրքական ժանդարմերիայի մեկ, վիրավորել` 4 հատուկջոկատայիննեերի:
Բացի այդ, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նաև հայտնում է վերջին շուրջ մեկ շաբաթվա գործողությունների ընթացքում սպանված 103 քուրդ զինյալների մասին, սակայն քրդական աղբյուրները բազմիցս հայտարարել են, որ այդ սպանվածների մեծագույն մասը խաղաղ բնակիչներ են:
Ավելացնենք, որ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր, Մարդին և Շրնաք նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկների հետ բախումներում անցյալ շաբաթ` դեկտեմբերի 13-ից 19-ը, ներգրավված էին Թուրքիայի ԶՈւ 10 հազար զինծառայողներ` 14 գեներալի գլխավորությամբ, ինչպես նաև մի քանի հազար ոստիկաններ, որոնց մասին հստակ տվյալներ չեն հրապարակվում: Բախումներում թուրքական զինուժը ներգրավել էր նաև տանկեր և այլ զրահատեխնիկա: Թուրքական ոստիկանության և ժանդարմերիայի հատուկջոկատայինները նախ ինքնաթիռով տեղափոխվել էին Շրնաք քաղաքի օդանավակայան, ապա զրահամեքենաներով ուղարկվել այդ նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներ:
Pingback: Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 22-23 | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ԳՇ. «Դեկտեմբերի սկզբից Թուրքիայում սպանվել է 305 քուրդ զինյալ» | Ռազմ.info